Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մահացել է լեգենդար Էյսեբիոն

Մահացել է լեգենդար Էյսեբիոն
06.01.2014 | 00:14

Յոթանասուներկու տարեկան հասակում այսօր մահկանացուն է կնքել համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը` լեգենդար Էյսեբիոն` Էյսեբիո դա Սիլվա Ֆերեյրան: Վաթսունական թվականներին նրա տաղանդն այնքան վառ էր շողում, որ նրան համեմատում էին Պելեի հետ` «Սև հովազ» մականվանը գրեթե համազոր օգտագործելով «Արքա» պատվանունը: Մոզամբիկյան Լոուրենս-Մարկիշի աղքատիկ թաղամասերից մեկի հետնախորշերից ելած այս պատանյակը կարողացավ շատ շուտ գրավել ֆուտբոլային աշխարհը, հասավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, մտավ քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների տասնյակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ