Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Անպարպելի գոլային ծարավ

Անպարպելի գոլային ծարավ
13.01.2014 | 11:17

Պրեմիեր լիգայի առաջնությունում գոլառատ ստացվեց «Լիվերպուլի» հանդիպումը «Սթոք Սիթիի» հետ: Հյուրընկալվելիս մերսիսայդցիները հինգ անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով երեքը: Կրկին գոլային հոտառությամբ փայլեց Լուիս Սուարեսը՝ դառնալով դուբլի հեղինակ: Ուրուգվայցու ակտիվում արդեն քսաներկու գնդակ է՝ իննով ավելի ռմբարկուների ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սերխիո Ագուերոյից, ում թիմը՝ «Մանչեստր Սիթին», արտագնա խաղում նույնպես հաղթական հանդիպում ունեցավ Նյուքասլի» հետ՝ 2:0 ու դուրս եկավ առաջին հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ