Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սպանություն կինոթատրոնում

Սպանություն կինոթատրոնում
14.01.2014 | 12:56

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի կինոթատրոններից մեկում կրակոցներ են հնչել: Ֆլորիդա նահանգի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: «РИА Новости»-ից տեղեկանում ենք, որ «Lone Survivor» ֆիլմի ցուցադրության ժամանակ կինոթատրոնի այցելուն խոսել է հեռախոսով, առաջացնելով կինոթատրոնի մեկ այլ այցելուի զայրույթը: Վեճ է ծագել: Կարգուկանոն պահանջող այցելուն հրազենային վնասվածք է հասցրել կինոթատրոնի անդորրը հեռախոսազրույցով խախտող կնոջն ու նրա ամուսնուն: Ամուսինը մահացել է: Կինը տեղափոխվել է հիվանդանոց: Կասկածյալը ձերբակալված է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ