ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«ԵՄ-Հայաստան հարաբերություններում դրական տեղաշարժ չկա»

«ԵՄ-Հայաստան հարաբերություններում դրական տեղաշարժ չկա»
06.02.2014 | 20:07

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ Եվրամիություն - Հայաստան հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չկա: Նավասարդյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի նիստին: Նրա խոսքով` վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստանը դուրս է եվրոպական օրակարգից. «Այդ չորս տարվա աշխատանքը պիտի լրիվ փոխվի, ամբողջ ծավալով: Եվ նոր տեքստ պիտի ձևավորվի, որով ոչ ոք այս պահին չի զբաղվում: Մերոնք չեն զբաղվում, որովհետև չգիտեն, թե ինչքանով են ազատ, և ինչքանով դա չի զայրացնի Ռուսաստանին, Եվրոպայում էլ չգիտեն, թե հայերն ինչի են պատրաստ և ինչի են ունակ այս պահին: Այնպես որ, այդ անորոշությունը մնում է»,-ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Հարցին, թե ինչ ձևով կարող է շարունակվել Եվրամիության համագործակցությունը դեպի Մաքսային միություն գնացող երկրի հետ, Նավասարդյանն արձագանքել է. «Ասոցացման համաձայնագրի մասին այսօր խոսք չկա այլևս: Այն, կարելի է ասել, օրակարգից դուրս է, գոնե մոտակա ժամանակներում այդպես էլ կմնա»:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ