ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արտաքին գործերի նախարարների երրորդ եռակողմ հանդիպումը

Արտաքին գործերի նախարարների երրորդ եռակողմ հանդիպումը
12.02.2014 | 18:51

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 19-ին մեկնելու է Ադրբեջան: Նա մասնակցելու է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների նիստին, որը տեղի է ունենալու Գյանջայում, քննարկվելու են փոխգործակցության հարցեր:
Ադրբեջան է ժամանելու նաև Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Սա կլինի արտգործնախարարների երրորդ եռակողմ հանդիպումը: Նախորդը տեղի էր ունեցել մարտին՝ Բաթումում:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ