Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կկանգնեցնեն արձանը

Կկանգնեցնեն  արձանը
14.02.2014 | 12:28

Մոսկվայի «Սպարտակի» համար կառուցվող նոր մարզադաշտի տարածքում նախատեսվում է ունենալ ակումբի լեգենդար ֆուտբոլիստների արձանատեղի: Իգոր Նետտոյի, Ստարոստին եղբայրների, այլ անվանիների կողքին իր արձանը կունենա նաև մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը` հիրավի բացառիկ անուն նախկին Խորհրդային Միության ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի տարեգրությունում: Հիշեցնենք, որ նրա անվան հետ է կապված «Արարատ-73»-ի գոնե մեզ համար չգերազանցված թռիչքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ