ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի դեպքերի մասին

ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի դեպքերի մասին
20.02.2014 | 17:25

Արմենպրեսը մեկնաբանություն է ստացել ԱԳՆ-ից Կիևում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց արդյունքում զոհեր և վիրավորներ գրանցվեցին։ «Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: ՈՒկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է: Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար»:

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ