Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Չերչեսովը գլխավորելու է «Սպարտակը»

Չերչեսովը գլխավորելու է «Սպարտակը»
21.03.2014 | 12:17

Մոսկվայի «Սպարտակում» ավարտվեց Վալերի Կարպինի դարաշրջանը: Թիմն այսուհետ գլխավորելու առաջարկ է արվել Ստանիսլավ Չերչեսովին, ով ղեկավարում է Պերմի «Ամկարը»: Նա «Սպարտակը» գլխավորել է նաև 2007-2008 թթ. մրցաշրջանում՝ կարողանալով հասցնել արծաթե բարձունքի, սակայն թիմի այն ժամանակվա առաջատարներ Եգոր Տիտովի ու Մաքսիմ Կալինիչենկոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հարկադրված եղավ լքելու այն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ