ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկու երկրաշարժ

Երկու երկրաշարժ
01.04.2014 | 12:59

Մարտի 31-ին, տեղական ժամանակով՝ 22.01-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.860 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Իրանի Գյուլիստանի նահանգում էլ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երկուշաբթի, ժամը 15:40-ին` Սիմինշահր քաղաքում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ