ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Որն է Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ ըստ ռուսական ԶԼՄ-ների

Որն է Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ ըստ ռուսական ԶԼՄ-ների
05.04.2014 | 19:12

Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված հետաքրքիր շեշտադրումներ կան ռուսական ԶԼՄ-ներում: Շատ հաճախ է ընդգծվում, որ նախկին վարչապետը համարվում է Հայաստանի ԵՄ ասոցացման ջատագովներից մեկը: ՈՒ անմիջապես հիշեցում, որ մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը նպատակ ուներ նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հընթացս նշելով, թե ինչ «օգուտներ» է քաղելու Հայաստանը ՄՄ անդամակցելուց:

Թե ինչու են հատկապես այս փաստը վկայակոչում ռուս գործընկերները, դժվար չէ կռահել: Ակնհայտ է, որ նրանք հիշեցնում են, որ Մաքսային միության անդամակցության հայտի պարագայում դժվար թե Հայաստանի կառավարման համակարգում ընկալելի լինի ԵՄ ձգտող վարչապետը:
Սակայն սա միակ փաստարկը չէ, որ ռուսական լրատվամիջոցները նշում են՝ որպես վարչապետի հրաժարականի պատճառ: Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապում են կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող՝ ՍԴ որոշմամբ, որը հակասահմանադրական ճանաչեց այդ օրենքի որոշ կետեր, եւ ընդհանրապես՝ այդ հարցի շուրջ հասարակական ընդվզմամբ:
Անշուշտ, հայկական մամուլում հրաժարականի պատճառների մասին վարկածներն ավելի շատ են, բայց մի բան պարզ է. եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ինչպես հայտարարեց երկրի ղեկավարը, պարտադրված չէ, այդուհանդերձ, իրավիճակը եւ հանգամանքները պարտադրեցին նրան գնալ այս քայլին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ