ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սնոուդենը բանակցում է ԱՄՆ վերադառնալու համար

Սնոուդենը բանակցում է ԱՄՆ վերադառնալու համար
30.04.2014 | 02:08

ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մտադիր է ԱՄՆ-ի իշխանությունների հետ գործարք կնքել, որը նրանք թույլ կտա վերադառնալ հայրենիք: The New York Times-ի հաղորդմամբ Սնոուդենը դիմել է փաստաբան Պլատո Կաչերիսին` անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու խնդրանքով: Բանակցություններն ընթանում են 2013-ի ամռանից, թեև այդ մասին տեղեկությունը հայտնվել է միայն հիմա: Սնոուդենը հուսով է ամերիկյան դատախազության հետ հասնել համաձայնության` ԱՄՆ վերադառնալու դեպքում նրա նկատմամբ կիրառվելիք պատժի մեղմացման շուրջ: Կողմերը դեռևս փոխզիջման չեն հասել:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենն այժմ գտնվում է ՌԴ-ում: 2013-ի օգոստոսին Ռուսաստանը մեկ տարով ժամանակավոր քաղաքական ապաստան տրամադրեց ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակցին:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ