Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               

Սիմոն Մարտիրոսյանի աշխարհի երեք ռեկորդը

Սիմոն Մարտիրոսյանի աշխարհի երեք ռեկորդը
03.05.2014 | 18:56

Լեհաստանում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում առաջին իսկ մոտեցումը 160 կիլոգրամին ոսկե եղավ մեր հավաքականի առաջատարի համար: Այնուհետ Սիմոն Մարտիրոսյանը կատարեց տասը կիլոգրամանոց քայլ՝ առնական բազուկների մեջ «խեղդելով» 170 կիլոգրամանոց ծանրաձողը: Սակայն Սիմոնը Սիմոն չէր լինի, եթե չգրոհեր աշխարհի ռեկորդը /181կգ/, որը պատկանում է հայազգի մեկ այլ հսկայի՝ Գոռ Մինասյանին: 182 կիլոգրամանոց ծանրաձողը «քարացավ» մեր մարզիկի գլխավերևում: Երկրորդ վարժությունում առաջին մոտեցման 195-ը բերեց թե հրումի, և թե երկամարտի ոսկին՝ 377 կիլոգրամ: Երկրորդ մոտեցման համար պատվիրվեց 215 կիլոգրամ՝ աշխարհի ռեկորդ: Բնականաբար ռեկորդային էր և երկամարտի 397 կիլոգրամը: Մոտեցումը գերազանց էր: Մեր հսկան աշխարհի երեք ռեկորդից հետո որոշեց վերջնականապես խենթացնել մարզասրահում հավաքվածներին: 221 կիլոգրամը բարձրացվեց գլխավերևում, սակայն չֆիքսվեց: Ինչէ: Անկախ ամեն ինչից, մեր ծանրորդի ելույթը ֆանտաստիկ էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ