ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սարգսյանը Օլանդին հրավիրել է Հայաստան` ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին

Սարգսյանը Օլանդին հրավիրել է Հայաստան` ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին
13.05.2014 | 12:41

Այսօր, ՀՀ նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում վերջինիս հրավիրել է Հայաստան` 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա գտնվելու համար: «Մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան` 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից բարձր է գնահատվել Ֆրանսուա Օլանդի` հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ելույթը: «Մենք Ձեր այդ քայլը ընդունում ենք որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալություն մեկ անգամ ևս, պարոն նախագահ, Ձեր այդ արարքի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր մասնակցությունը 2015-ին Հայաստանում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ