ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանին առաջարկվեց Եվրասիականին միանալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով

Հայաստանին առաջարկվեց Եվրասիականին միանալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով
30.05.2014 | 20:14

Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պայմանին՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, առանց Լեռնային Ղարաբաղի: Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Նազարբաևը ասաց, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը: Ադրբեջանը որևէ կապ չունի Եվրասիական միության հետ և երբեք չի ակնարկել, որ կուզենար անդամակցել: Նա հավելեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում: Ղազախստանի նախագահը նաև հավելեց, որ հարցը քննարկելու են հունիսին: Հայկական կողմը ընդլայնված նիստում առաջարկել էր մնացած երկու-երեք հարցերը համաձայնեցնել մի քանի օրում: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները այդ հարցերը համաձայնեցնելու համար մեկ ամիս տվեցին Հայաստանին:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ