ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

«Ռեալի» լուրջ մտադրությունը

«Ռեալի» լուրջ մտադրությունը
06.06.2014 | 11:57

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, քննարկել ամառային տրանսֆերային պատուհանում վարելիք քաղաքականության հարցերը: Որոշվել է աշխատանքներ տանել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու ուղղությամբ, ով ավարտված մրցաշրջանում անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու ճանաչվեց 31 գոլով՝ արդյունք, որին բրիտանական ֆուտբոլում մինչ նա հասել է ընդամենը երկու ֆուտբոլիստ: Սպասվում է, որ այդ ձեռքբերումն ակումբի քսակը կթեթևացնի ութսուն միլիոն եվրոյի չափով, սակայն սա այն դեպքն է, երբ ծախսերն արդարացված են:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ