Երկուշաբթի Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հանրությանն է ներկայացրել իր թիմի նոր մարզչին: Այդ մարդը թուրքական արմատներով շվեյցարացի մասնագետ Մուրատ Յակինն է: Ի դեպ, նրա գլխավորած «Բազելը» վատ հանդես չի եկել եվրոգավաթներում՝ մասնավորապես երկու անգամ հաղթելով Մոուրինյոյի գլխավորած «Չելսիին», ինչը պակաս նշանակալի ցուցանիշ չէ: Նկատի ունենալով «Սպարտակի» հովանավորների կազմում, ասենք նաև թիմում էլ հայ տարրի առկայությունը, երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ Յակինի ազգային պատկանելությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ մոսկովյան թիմի ղեկին հայտնվելու գործում, սակայն, ինչպես տեսնում ենք, մարզչի անհատական որակներն ավելի առաջնային եղան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »16.12.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |