ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Քառասուն տարի անց

Քառասուն տարի անց
23.09.2014 | 11:12

Վոլեյբոլի այս տարվա աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր լեհական Կատովիցե քաղաքում, բավական անսպասելի հանգուցալուծում ունեցավ: Եզրափակչում Լեհաստանի ընտրանին 3:1 հաշվով պարտության մատնեց վերջին երեք տարիների աշխարհի անփոփոխ չեմպիոն Բրազիլիայի ընտրանուն՝ քառասուն տարվա ընդմիջումից հետո բարձրանալով մարզական օլիմպոս: Բրոնզե մեդալը բաժին է հասել Գերմանիայի ընտրանուն: Ի դեպ՝ քառասունչորս տարվա ընդմիջումից հետո սա միավորված Գերմանիայի առաջին մեդալն էր: Շեշտում ենք միավորվածը, որովհետև հեռավոր 1970-ին այն ուժեղագույն քառյակում է եղել Գերմանիայի Հանրապետության տեսքով (դարձել է չեմպիոն), իսկ 1974-ին եզրափակել է քառյակը (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն): Փոքր եզրափակչում գերմանացիները երեք սեթում առավելության են հասել Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ