ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Մշակված, վերաձևակերպված Կոմիտաս շատ ավելի է հնչում, քան ինքը Կոմիտասը»

«Մշակված, վերաձևակերպված Կոմիտաս շատ ավելի է հնչում, քան ինքը Կոմիտասը»
24.09.2014 | 16:17

«Կոմիտասյան օրեր» փառատոնն ունի որոշակի ուղղվածություն և հիմնական թիրախն է Կոմիտասին ներկայացնել այնպես, ինչպես ինքը կա»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԸ, նշելով, որ Կոմիտասի ժառանգությունն ընդգրկված է հայ երաժշտարվեստի բոլոր ոլորտներում. 20-րդ դարում նրա երաժշտությունը մշակվել է, տարատեսակ փոփոխությունների է ենթարկվել, վերաձևակերպվել է այնպիսի նվագարանների, կազմերի համար, որպիսիք Կոմիտասն ինքը չէր ստեղծել, բայց քանի որ նրա դերը մեծ էր, այդ փոփոխությունները կատարվել են: «Այսօր մեր իրականության մեջ մշակված, վերաձևակերպված Կոմիտաս շատ ավելի է հնչում, քան ինքը Կոմիտասը,- հավելեց բանախոսը:- Հենց պետական հովանավորչությամբ որոշվեց տարին գոնե մեկ շրջան ակադեմիական մակարդակով հնչեցնել Կոմիտասն այնպես, ինչպես կա: Հետևաբար, փառատոնում ընդգրկված են հիմնական երեք ժանրերը, որոնցով աշխատել է մեծ երաժիշտը` խմբերգային, ձայն-դաշնամուր և դաշնամուր»:

«Կոմիտասյան օրերը» կանցկացվի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ին: Ընտրված ամսաթվերը հին և նոր տոմարով խորհրդանշում են Կոմիտասի ծննդյան օրերը: Փառատոնին մասնակցելու են հանրապետության լավագույն խմբերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ