Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Իսլամական պետության» սպառնալիքը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Իսլամական պետության» սպառնալիքը
14.10.2014 | 14:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են միջազգային խնդիրները, որոնք կարող են ծագել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատճառով:
«Միջազգային խնդիրներին առնչվող կարծիքների փոխանակման ընթացքում շեշտը դրվել է «Իսլամական պետություն» խմբավորումից եկող վտանգների վրա»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Բացի այդ, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստի նախապատրաստության կտրվածքով:
Զրուցակիցները կողմ են արտահայտվել ռուս-թուրքական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, այդ թվում՝ գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ