Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ջոն Հեֆեռն. «Մեր նպատակն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք»

Ջոն Հեֆեռն. «Մեր նպատակն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք»
15.10.2014 | 12:57

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:
«Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահը կայացրեց իր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը: ԱՄՆ-ը հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Կարծում ենք, որ Հայաստանը Մոսկվայի հետ անդամակցության շուրջ իր բանակցություններում առաջընթաց է արձանագրել: Չգիտեմ, թե տեղի ունեցած բանակցություններն ինչ պայմանների շուրջ են եղել: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք: Մենք Հայաստանին առաջարկում ենք գործընկերություն տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության, անվտանգության ասպարեզներում: Կարծում եմ, սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ ողջունելու Արևմուտքի հետ գործակցությունը»:
Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել հարցին ի պատասխան դեսպանն ասել է. «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսևորի:

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ