Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Վիկտոր Հյուգո. «Սերը, եթե մահ չէ, կյանք է»

Վիկտոր Հյուգո. «Սերը, եթե մահ չէ, կյանք է»
18.10.2014 | 13:56

Ով բարի է եղել` գրեթե առաջ է անցել մեծ եղողից:

Եթե աշխարհում չլիներ մեկը, որ սիրում է, արևը կմարեր:

Երբ դուք կճանաչեք ու կսիրեք, էլի կտառապեք: Օրը բացվում է արցունքով: Լուսավորները լալիս են`թեկուզ և խավարների վրա:

Ամենաուժեղները, ամենազգայունները, ամենատրամաբանողներն ունեն իրենց թուլության ժամերը:

Սերը, եթե մահ չէ, կյանք է:

Աստծո ստեղծած բոլոր բաներից մարդկային սիրտն է, որ ավելի է լույս արձակում և, ավա~ղ, ավելի խավար:

Հուսահատությունն էլ իր էքստազը ունի:

Նավարկել դեպի մահ երբեմն նշանակում է խուսափել նավարկությունից:

Երիտասարդությունը ապագայի ժպիտն է անծանոթի նկատմամբ, որ հենց ինքն է:

Բախտավորությունն ուզում է ողջ աշխարհը երջանիկ տեսնել:

Միակ հափշտակությունը սերն է: Մնացած ամեն ինչ լաց է:

Ճի՞շտ է ուրեմն, որ հոգին կարող է բուժվել, ճակատագիրը` ոչ: Սարսափելի բան է, երբ ճակատագիրն անբուժելի է:

Խիղճն անհատակ է, քանի որ Աստված է:

Կա լռություն, որ ստում է:

...Մեռնելը դատարկ բան է. սարսափելին չապրելն է:

Ոչ մի բան այնքան մոտալուտ չէ, որքան անկարելին, և եթե կա մի բան, որ պետք է միշտ նախատեսել, ապա դա չնախատեսվածն է:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ