ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նախագահը մասնակցել է ԱԳՆ ընդունելությանը

Նախագահը մասնակցել է ԱԳՆ ընդունելությանը
26.12.2014 | 13:20

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Նա շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կատարած աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ավանդի համար և գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:
Իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանը ամփոփել է 2014 թվականը` անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին, խոսել 2015 թվականի ծրագրերի և ակնկալիքների մասին:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ