ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալի հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալի հետ
15.02.2015 | 14:37

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պաշտպանության ոլորտում հայ - ամերիկյան համագործակցության շրջանակում փետրվարի 12-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հետ: Կողմերը քննարկել են հայ - ամերիկյան ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվել են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Ֆարկասը հավաստիացրել է, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, կրթության ու վարժանքների միջոցով ԱՄՆ-ը շարունակելու է Հայաստանին աջակցել՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար ունակությունների բարձրացման և պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ