ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի նախագահին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի նախագահին
05.03.2015 | 21:13

Աշխատանքային այցելությամբ Երուսաղեմ մեկնած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
«Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բնագավառներում։ Հանդիպմանը քննարկվեց հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ