ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«ՀՀ-ԵՄ բանակցությունները եզրափակիչ փուլում են»

«ՀՀ-ԵՄ բանակցությունները եզրափակիչ փուլում են»
16.03.2015 | 18:43

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համապարփակ ու բազմակողմանի համագործակցությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների պաշտպանությանը, արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերում՝ Եվրանեսթի ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչպես արձանագրված է Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում, կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ»,- ասել է նախարարը: Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի և ներդրումների համար միջավայրի կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը և ոլորտային համագործակցության զարգացմանը:
«Ներկայումս եզրափակիչ փուլում են Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները` որոշելու մեր հետագա համագործակցության շրջանակը՝ հիմնված այն առաջընթացի վրա, որը եղել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներում շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- ընդգծել է Նալբանդյանը: Նա ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից է համարում շարժունակության խթանումը՝ խրախուսելով շփումները ԵՄ երկրների հետ:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ