ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին
24.03.2015 | 12:37

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդյոնկինին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, Կազմակերպության Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ