ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկրաշարժ Լոռիում

Երկրաշարժ Լոռիում
25.03.2015 | 12:04

Երեկ ժամը 20.01-ին «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում, ՈՒրցասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հիպոկենտրոնը 10 կմ խորության վրա է, երկրաշարժի ստորգետնյա ուժգությունն էպիկենտրոնային գոտում 4-5 բալ է:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ