ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ
16.06.2015 | 12:36

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին: Փառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա), Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա), «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա):

Կազմակերպիչների տեղեկացմամբ` փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրներից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին: Համեմատության համար նշենք, որ 2014-ին ստացվել էր 1500 հայտ շուրջ 95 երկրներից:
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով: Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը