ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ամառային հավաք DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ

Ամառային հավաք DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ
20.07.2015 | 16:56

Հուլիսի 16-19-ը Սլովենիայում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի(The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հավաքը: Հավաքի թեման էր «Օրենքի գերակայության կիրառությունը և իրականացումը»: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը:

Հավաքը միավորում էր տարբեր երկրների շուրջ 45 երիտասարդ քաղաքական գործիչների:

Ծրագրի առաջին օրվա ընթացքում երիտասարդները կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցան «Երիտասարդությունը, ժողովրդավարությունը և ԵՄ հեռանկարները» թեմայով:

Հավաքի հաջորդ օրերին երիտասարդներն այցելեցին նախագահի պալատ և հանդիպում ունեցան նախագահի հետ, հանդիպումներ եղան նաև Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հետ: Ծրագրի շրջանակներում քննարկվեց օրենքի գերակայության կարևորությունը, ներկայացվեց Սլովենիայի փորձը, դատական համակարգի թերությունները, խոսվեց դեմոկրատիայի կառուցման գործում երիտասարդների դերի մասին:

Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում կայացավ 127-րդ Գործադիր կոմիտեի հանդիպումը, այնուհետև երիտասարդները քննարկեցին երիտասարդական ծրագրերի համար միջոցների հավաքագրման հարցը:

ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, կարևորեց նման հավաքների պարբերական անցկացումը և դրանցում հայ երիտասարդների ներգրավվածության դերը, քանի որ այսպիսի հավաքների ընթացքում տեղի է ունենում փորձի և կարծիքների փոխանակում, երիտասարդները զինվում են կիրառական նոր հմտություններով և գիտելիքներով, ունենում են ակտիվ քննարկումներ, վեր են հանում առկա խնդիրներ և փորձում են գտնել համապատասխան լուծման ուղիներ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ