ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հռոմի պապը կուբացիներին կոչ է արել պահպանել բնավորության լավագույն գծերը

Հռոմի պապը կուբացիներին կոչ է արել պահպանել բնավորության լավագույն գծերը
21.09.2015 | 11:04

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկվանից Հավանայում է: Նա արդեն պատարագ է մատուցել Հավանայում և կուբացիներին կոչ է արել պահպանել ազգային լավագույն հատկանիշները՝ բարյացակամությունը, կյանքը վայելելու ունակությունը՝ չմոռանալով հոգ տանել մերձավորների մասին: «Աստծուն նվիրված կուբացի ժողովուրդը այն ժողովուրդն է, որ գիտի տոներով, բարեկամությամբ ու գեղեցիկով հիանա»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Հավանայի Հեղափոխության հրապարակում: Նա կուբացիներին համարում է ժողովուրդ, որ գնում է առաջ, երգում է ու փառաբանում: Ժողովուրդ, որ ունի վերքեր, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, բայց և կարողանում է գրկաբաց դիմավորել ու հույսով գնում է առաջ, որովհետև վեհության կոչում ունի: «Պահպանեք այդ կոչումը, այդ պարգևը, որով երջանկացրել է ձեզ Տեր»,- ասել է պապը: Հեղափոխության հրապարակուն նրան ունկնդրել են հազարավոր կուբացիներ, Կուբայի ու Արգենտինայի նախագահները, դեսպաններ:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ