ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Որ մի բան ա ըլնում՝ զանգեք, ասեք, ես կգամ»

«Որ մի բան ա ըլնում՝ զանգեք, ասեք, ես կգամ»
26.09.2015 | 15:30

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ այն պահին, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստում հայտարարում էր, թե մթերող ընկերությունների թիվն օր օրի ավելանում է, Արարատի մարզի խաղողագործները փակել էին Երևան-Երասխ մայրուղին ու պահանջում էին, որ վարչապետը գա և բացատրի՝ ի՞նչ անեն տոննաներով կուտակված բերքը, երբ գործարանները հրաժարվում են մթերելուց։ Հովիկ Աբրահամյանը ժամեր անց գնաց արարատցիների մոտ։ «Որ մի բան ա ըլնում՝ զանգեք ասեք, ես կգամ», «Համարդ չունենք, պարոն վարչապետ», «Մարզպետին ասեք, ինքը կզանգի, ես կգամ»՝ նաև այսպիսի խոսակցություն եղավ վարչապետի և գյուղացիների միջև: Վարչապետը հավաստիացրեց, թե շուտով բոլոր գործարաններն են սկսելու մթերումը, ճանապարհը փակած ու խաղողով բեռնված մեքենաներն էլ ուղարկեց իր ծննդավայր Մխչյանի գործարան՝ «Իրա ախպոր զավոդն ա Մխչյան, ուղարկեց ընդեղ, որ թափեն ու ժողովուրդը ձենը կտրի, ձևականորեն ուղարկեց, որ ժողովրդի աչքը փակի։ Հեսա կթափեն, դուրս կգան ու ֆսյո, պրծավ»։

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ