Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Երեք ժամում` երեք կառույց

Երեք ժամում` երեք կառույց
08.12.2015 | 00:32

2015-ի դեկտեմբերի 5-ը աննախադեպ էր Հայաստանի տնտեսության համար։ Մինչ քաղաքական դաշտում լռության օր էր հայտարարված, նոր Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ` տնտեսական դաշտը եռուզեռի մեջ էր։
Երեք խոշոր շինարարական կառույցներ` կառավարության վարչական նոր համալիրը, Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցն ու «Կինոպարկ» կինոթատրոնը շահագործման հանձնվեցին մեկը մյուսի հետևից։ Երեք ժամում` երեք կառույց։ Շինություններ, որոնք, մի կողմից, կնպաստեն նշված ոլորտների զարգացմանը, մյուս կողմից, լուրջ խթան կհանդիսանան տնտեսության աշխուժացման համար։ Տարիներ շարունակ «ձմռան քնի մեջ գտնվող» վիճակից արթնացման գործընթաց, ինչն էական առաջընթաց կարելի է համարել։ Առաջընթաց, որն իրականություն դարձավ օտարերկրյա մեծածավալ ներդրումների շնորհիվ։ Եթե նկատենք, որ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցի, «Կինոպարկ» կինոթատրոնի շահագործումը նոր աշխատատեղերի հնարավորություն է ստեղծում, կարելի է եզրակացնել, որ այս կառույցներն ինչ-որ չափով նպաստելու են նաև սոցիալական լարվածության մեղմացմանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ