ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Տագնապեցնող զեկույց

Տագնապեցնող զեկույց
12.12.2016 | 18:20

Օրերս Լոնդոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Մակլարենը հանրության դատին է հանձնել Ռուսաստանում խթանիչների (դոպինգ) օգտագործման մասին իր ելույթի երկրորդ մասը, որից հետո ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը կոչ է արել Ռուսաստանը վտարել Միջազգային օլիմպիական կոմիտեից:

Մակլարենի զեկույցի հիմքում ընկած են Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի աշխատանքային գրառումները: Հասունանում է լրջագույն պայթյուն: Արդեն իսկ Ռուսաստանից հետ են կանչված միջազգային մի շարք մրցաշարեր: Հետաքրքրական է, որ այս ամենի թիրախում կարող է հայտնվել նաև ռուսական ֆուտբոլն արդեն ոչ միայն առանձին անհատների դեմքերով (զեկույցում բազմիցս հիշատակվել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների անուններ), այլև ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը անհնարին համարելու տեսքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ