ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ջրառատի դեպքերը հրահրվա՞ծ էին

Ջրառատի դեպքերը հրահրվա՞ծ էին
21.03.2017 | 01:00

Որոշ տեղեկություններով` Ջրառատի դեպքերին իրենց մասնակցությունն են ունեցել արցախյան պատերազմի ժամանակ Սամվել Բաբայանի «մոտ» կռված մի քանի ջրառատցիներ, որոնք ՕՐՕ-ի նախընտրական հանդիպման ժամանակ և «շրջանակներում» Երանոսյան Լեռնիկի որդուն բռնել ու պարտադրել են, որ զանգի-կանչի իր հորը, հետը «խոսելու բան» ունեն:

«Վերջինս եկավ, իրավիճակը ահագին լարված էր, «կռված» տղերքը ամեն ինչ անում էին` վեճը ծեծկռտուքի վերածելու, ինչն էլ տեղի ունեցավ. Լեռնիկը օդ կրակեց, սրանք ընկրկեցին, փախան: Էդ նույն մարդիկ հաջորդ օրը դպրոցում իրավիճակը եփեցին` էրեխեքի մասնակցությամբ, էդ ժամանակ էլ Երանոսյանենք ավտոմատով կրակեցին։ Մի խոսքով, Երանոսյանենք «կուտը» կերան, բայց «Կամանդույուշչին» լավ էր հաշվարկել, չնայած նրանից սպասումներն ավելին էին. իրենք ուզում էին ավելի մեծ «ռազբորկա» ու կրակոցներ լինեն, որ Էջմիածնի գեներալներն էլ խառնվեն էդ ամենին` Սեյրան Սարոյանն ու գեներալ Մանվելը, ստացվեր, որ ՀՀԿ-ն է ՕՐՕ-ին «կրակում», «Երկրապահն» է խառնվել գործին, ու վիճակը Էջմիածնում անվերահսկելի է. «Երկրապահին» միշտ են ՕՐՕ դաշինքի թիկունքում կանգնածները ցանկացել օգտագործել: Չստացվեց: Հիմա, Երանոսյանենց ողջ ազգուտակին իշխանությունները հրահանգել են` դուրս գալ Ջրառատից ու մինչև ընտրությունների ավարտը գյուղ չմտնել, որ կրկին հրահրումներ, «ինքնաբուխ» բախումներ չլինեն»,- պատմեց այդ դեպքերին քաջատեղյակ ջրառատցին:


Հիշենք նաև, որ իր հերթին էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է քայլ արել` հաշտեցնելու միմյանց դեմ «կենաց-մահու» կռվի ելած ջրառատցի համագյուղացիներին, որ բանը բանից չանցնի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ