Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Որ փողերը քամուն չտրվեն

Որ փողերը քամուն չտրվեն
26.05.2017 | 10:59

Տարին տասներկու ամիս կարևորվում են աղբահանության, քաղաքի սանիտարական վիճակի կարգավորման հարցերը, տարբեր ծրագրեր են իրականացվում` փոքր ու մեծ ֆինանսավորմամբ, բայց, ինչպես ասում են, «երազը ջուրն է տանում», փողը աղբահանությունն է լվանում։ Կառավարությունը կրկին փորձում է խնդիրը լուծել «Մաքուր Հայաստան» ծրագրով, որի պատասխանատուն տարածքային կառավարման նախարարությունն է։ Կառավարության երեկվա նիստում վարչապետը այնքան կարևորեց այս ծրագիրը, որ առաջարկեց համայնքներում ստեղծել սանիտարական տեսչություններ։

«Այս ծրագրի նկատմամբ մենք խիստ հետևողական ենք լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը։ Դե ինչ, հուսանք, որ ներդրված փողերն այս անգամ գոնե քամուն չեն տրվի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ