Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Տուխելը գլխավոր հավակնորդն է

Տուխելը գլխավոր հավակնորդն է
27.10.2017 | 13:02

Կառլո Անչելոտիի հրաժարականից հետո թեպետ Մյունխենի «Բավարիան» օպերատիվորեն լուծեց գլխավոր մարզիչ ունենալու խնդիրը (թիմ է հրավիրվել Յուպ Հայնկեսը, որի ղեկավարությամբ բավարացիները ամենաշատն են հաջողության հասել), սակայն մրցաշրջանի ավարտից հետո այդ հարցը կրկին լինելու է օրակարգում, քանի որ նորանշանակը պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտ:

Թիմի ապագա մարզչի թեկնածության կտրվածքով «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն չի բացառել «Դորտմունդի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի թեկնածությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ