ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Զույգերը հայտնի են

Զույգերը հայտնի են
13.02.2018 | 08:31

Կայացել է ֆուտբոլի՝ Գերմանիայի գավաթի վիճակահանությունը: Երկրի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» բաժին է հասել «Բայերը», իսկ «Շալկեն» կհյուրընկալի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Հանդիպումները կկայանան ապրիլի 17-ին ու 18-ին: Հիշեցնենք, որ երկրի ներկայիս գավաթակիրը Դորտմունդի «Բորուսիան» է: Բնականաբար, այն կլինի դիտորդի կարգավիճակում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ