Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արզնու օդանավակայանը կշահագործվի

Արզնու օդանավակայանը կշահագործվի
16.02.2018 | 02:18

Սառույցը, կարծես, տեղից շարժվում է, և կառավարությունը փորձում է մոռացության մատնված օդանավակայանները կյանքի կոչել։ Գործադիրը երեկ որոշեց Արզնու օդանավակայանն ընդգրկել քաղաքացիական և ռազմական օդանավակայանների համատեղ բազավորման ցանկում, որի նպատակն է Արզնու օդանավակայանում իրականացնել օդաչուների ուսումնական և վերապատրաստման գործընթաց։ Ինչ խոսք, ծրագիրը կարևոր է, սակայն կարծում ենք, առավել կարևոր է, որ Հայաստանում օդանավակայանների վերակենդանացումը ներքին չվերթերի հնարավորություն ստեղծի նաև։ «Մենք այս պահին խոսում ենք ուսումնավարժական թռիչքների մասին, սակայն մեր հեռահար նպատակն է, որ այդ օդանավակայանը ծառայի ներքին թռիչքներ իրականացնելուն»,- պատասխանելով մեր հարցին` ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանից ներքին չվերթերի իրականացման ժամկետներին, քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հիշեցրեց, որ թռիչքները հնարավոր է իրականացնել հունիս-հուլիս ամիսներից, հավելելով, որ ավիաընկերություններից դեռևս հայտ չեն ստացել։ Ի դեպ, զրույցի ընթացքում պարզեցինք նաև, որ հայտեր չեն ներկայացվել նաև Ստեփանակերտի օդանավակայանի համար։ Իսկ ե՞րբ կունենանք հայկական` հայաստանյան խոշոր ավիաընկերություն, և արդյո՞ք այս հարցը քննարկվում է։ «Այո, իհարկե»,- եղավ պատասխանը։ Բնականաբար, չէինք կարող չճշտել նաև` կա՞ն արդյոք ընկերություններ, որոնք նման հայտ ներկայացրել են արդեն։ «Այս պահին` ոչ, սակայն ունենք երկու հայկական ավիաընկերություն, որ թռիչքներ են իրականացնում։ Թե ինչպես դրանք հետագայում կզարգանան, ժամանակը ցույց կտա»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ