Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ռոնալդուն «արժե» 115 միլիոն եվրո

Ռոնալդուն «արժե» 115 միլիոն եվրո
13.07.2018 | 09:40

Ինչպես արդեն հայտնել ենք, իտալական «Յուվենտուս» է տեղափոխվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, որը տարիներ շարունակ թե իր նախկին ակումբում, թե ազգային հավաքականում հանդես է եկել յոթ համարի մարզաշապիկով: Թուրինյան թիմում այդ համարի տակ հանդես էր գալիս կոլումբիացի Խուան Կուադրադոն: Նաև որպես բարի կամքի դրսևորում նա այդ մարզաշապիկով հանդես գալու իրավունքը զիջել է պորտուգալացուն:


Նկատենք, որ Ռոնալդուին ձեռք բերելու համար «ծեր սինյորան» ծախսում է 115 միլիոն եվրո, որից 3,4 միլիոնը բաժին է հասնելու պորտուգալացու մեկ այլ նախկին թիմի՝ անգլիական «Մանչեստր Յունայթեդին»: Երկու միլիոնի չափ էլ բաժին կհասնի պորտուգալական «Սպորտինգին», որտեղից Ռոնալդուն տասնութ տարեկան հասակում ուղղություն վերցրեց դեպի Անգլիա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ