«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կա Արցախի խնդրում քաղաքական բեկում մտցնելու հնարավորություն

Կա Արցախի խնդրում քաղաքական բեկում մտցնելու հնարավորություն
20.09.2023 | 08:51

Ընդդիմությունը, եթե երկրորդ անգամ էլ կուլ տա «պատերազմ է, իսկ դուք իշխանության կռիվ եք տալիս» իշխանական խայծը, չցուցաբերի քաղաքական հանդգնություն ու վճռականություն, չստանձնի իր քաղաքական պարտականությունները իրեն տրված քվեի ուժով, չառաջնորդի ու չհամակարգի առնվազն քաղաքական փողոցը և ընդվզումը թողնի անտեր, առաջիկայում կզրկվի բոլոր քաղաքական իրավունքներից:

Չկա բան, որ ասված չէ:

Չկա բան, որ կանխատեսված չէ:

Չկա բան, որ պարզ ու հստակ չէ:

Չկա Արցախ գնալու և այն պաշտպանելու հնարավորություն:

Չկա անձնական նախաձեռնությունն ու օգնությունը Արցախ հասցնելու հնարավորություն:

Կա և եղել է միշտ միայն քաղաքականությունը փոխելու և Արցախի խնդրում քաղաքական բեկում մտցնելու հնարավորություն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ