Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Վրացական ֆուտբոլի հաջողության և մեր անելիքների մասին

Վրացական ֆուտբոլի հաջողության և մեր անելիքների մասին
01.07.2024 | 11:52

Տարիներ առաջ ֆուտբոլի մեր հավաքականը կարող էր հրաշք գործել, բայց, ցավոք, չստացվեց։ Քիչ էր մնացել, բայց ֆուտբոլում այդ քիչը մեծ նշանակություն ունի։

Այն, ինչ չստացվեց մեզ մոտ, ստացվեց վրացիների մոտ։ Շնորհավորենք մեր հարևաններին և օրինակ վերցնենք։

Համոզված եմ, որ մեզ մոտ էլ է ստացվելու, բայց նախ պետք է ներքին փոփոխություն լինի, պետք է դրսի խամաճիկներից ազատվենք, որպեսզի մեր ֆուտբոլն էլ կարողանա ազատվել դրսի խամաճիկների դրածոներից։

Վրացական ֆուտբոլի հաջողությունն ուղիղ կապ ունի այդ երկրի իշխանությունների՝ հանուն սեփական երկրի ինքնիշխանության համար մղվող պայքարի հետ։ Նույնը մենք պետք է անենք, որ հայկական դրոշն էլ աշխարհում ծածանվի, այլապես մեզ ո՛չ կհարգեն, ո՛չ կվստահեն։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 13742

Մեկնաբանություններ