ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մի գիժ քարը գցեց փոսը, տասը խելոք չկարողացան հանել

Մի գիժ քարը գցեց փոսը, տասը խելոք չկարողացան հանել
04.12.2025 | 16:15

Փաշինյանը լավ բռնել է ընդդիմադիրների տամարը, ու սա տևում է արդեն 6-7 տարի. ելնում ԱԺ-ից մի մառազմատիկ միտք է արտանետում, մի շաբաթ բոլորն այդ միտքն են քննում ու դատում: Լավ չի՞: Ընտիր է, թույն, գժական, ու ինչքան մառազմատիկ՝ էնքան ավելի շատ են քննարկում ու քլնգում ու պատասխանում ու բարկանում ու հայհոյում ու եթեր ու ելույթ լցնում դաշտ: Արդյունքում՝ նա ծաղրում է մի ամբողջ ազգի, կործանում է նրա պետությունը ու մի տալդա տեղ մի լավ ծիծաղում է իր էշությունները լուրջ-լուրջ քննարկողների վրա:

Սա ավարտ չունի, սա բուժում էլ չունի, շիզոֆրենիկին դիմակայելու համար հարկ է համաձայնել նրա բոլոր ասածներին և ոչ մի դեպքում վեճի չբռնվել նրա հետ: Այո, սա շիզոֆրենիան է, բայց նիկոլի դեպքում մտածված և շահարկվող շիզոֆրենիա է. նա դրանով վարակել է գրեթե բոլորին, իսկ ինքը տակից իր սև գործն առաջ է տանում, ինչի մասին էլ, կրկին, ժողովրդական առածն ասում է՝ իրեն դրել է գժի տեղ, վանքի հավերն է հաշվում:

Շիզոֆրենիկի հետ գլուխ դնողը նրան տապալելու շանսեր չունի, բայց մեծ է հավանականությունը, որ ինքը ևս կվերածվի հոգեկան հիվանդի, ինչն էլ տեսնում ենք մեր շուրջբոլորը:

Նիկոլն անպարտելի չէ, էդ մենք ենք նրան էդպիսին դարձնում, սա էլ՝ արդեն 6-7 տարի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4098

Մեկնաբանություններ