ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ադրբեջանը և Թուրքիան հետևողականորեն մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը

Ադրբեջանը և Թուրքիան հետևողականորեն մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը
13.12.2025 | 13:09

«Ադբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման հուշագրի հաստատման մասին» օրինագիծը, որը երկու երկրների միջև ստորագրվել էր դեռևս հուլիսին, ներառվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։

Անվտանգության ոլորտում երկիրը բավականին մեծ տեմպերով ձգտում է բարելավել իր դիրքերը, ավելին՝ ռազմական պոտենցիալի գնահատման Global Firepower վարկանիշային գնահատման կենտրոնը Հայաստանին դասել է 145 երկրների շարքում 91–րդ տեղը, Վրաստանին՝ 94-րդ տեղը, իսկ ահա Ադրբեջանին՝ 60-րդ տեղը, Թուրքիային՝ 9-րդ տեղը, Իրանին՝ 16-րդ տեղը, Իսրայելին՝ 15-րդ տեղը։

Այս երկրների դասակարգումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը և Թուրքիան հետևողականորեն մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը, իսկ Հայաստանը և Վրաստանը վերածվել են ո՛չ թե անվտանգություն ստեղծող, այլ անվտանգություն սպառող երկրների։

Դե իսկ Հայաստանում որոշ հաջիևյան կլանի ներկայացուցիչներ ժողովրդին կխաբեն «խաղաղության» մասին «հուզիչ ու մերկ» պատմություններով։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9733

Մեկնաբանություններ