ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շարժման իմիտացիա անելով՝ փաստորեն տեղում դոփում ենք

Շարժման իմիտացիա անելով՝ փաստորեն տեղում դոփում ենք
24.12.2025 | 18:09

Անկախ իրենց մասշտաբների ու հզորության մեջ եղած ահռելի տարբերությունների, զարմանալի նմանություններ կան մեր ժողովրդի ներկա վիճակի և ԵՄ-ի վիճակի մեջ։

Առաջին՝ մոլորվելով տակտիկական նպատակների նոսր անտառի մեջ, և մենք, և նրանք մեր հայացքի դեմը փակող մի քանի ծառից այն կողմ բան չենք տեսնում։

Երկրորդ՝ ներքին մանր-մունր հակասությունների ու փոքրիկ նպատակների վրա տեղից չեղած էներգիան ինտենսիվ մսխելով, ավելի լուրջ նպատակների համար տակը բան չի մնում։

Երրորդ՝ եթե տակտիկական նպատակները միասնական ստրատեգիական նպատակներից չեն բխում, ապա դրանք ոչ մի տեղ տանող են։

Չորրորդ՝ դա է պատճառը, որ և՛ մենք, և՛ նրանք, շարժման իմիտացիա անելով, փաստորեն տեղում դոփում ենք։

Հինգերորդ՝ մի քիչ ավելի հեռուն տեսնելու համար պետք է ամենամոտ մեծ ծառին բարձրանալ, բայց դա հնարավոր չի, քանի որ հերթական նման փորձ անողին քաշում գցում ենք գետնին։

Վեցերորդ՝ նման փորձ անողների թիվն էլ շատ փոքր է, և, զարմանալիորեն, նրանք չեն կարողանում իրար մոտենալ, միմյանց մոտենալուն փոխադարձ վանողական ուժն է խանգարում։

Յոթերորդ՝ ծառ բարձրանալ էլ չգիտենք, եթե նույնիսկ խանգարող չկա և եթե մեկ-մեկ էլ կարողանում ենք բարձրանալ, ապա հեռուն տեսնելուն կա՛մ կարճատեսությունն է խանգարում, կա՛մ էլ ամբիցիաների մշուշը փակում է դեմներս։

Ոթերորդ, իններորդ և այլն, շարքը երկար է։

Եվ այսպես էլ ապրելու իմիտացիա ենք անում մեր Հայաստանում։

Նույնն էլ ԵՄ-ում՝ ցավը հեռուն չտեսնելն է, մեզ նման, նրանք էլ անտառից դուրս գալու և հեռուն տեսնողների կարիք ունեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4998

Մեկնաբանություններ