ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Քո լռությունն արդեն գործողություն է, չեզոքությունը՝ կողմնորոշում

Քո լռությունն արդեն գործողություն է, չեզոքությունը՝ կողմնորոշում
28.12.2025 | 13:35

Նա գործում է սառնասրտորեն, հաշվարկված, համակարգային։ Նա ստեղծում է խաղի կանոններ՝ իր հարմարության, իր վերելքի, վերարտադրության համար, և հետո այդ կանոնները պարտադրում է բոլորին։

Ով ընդունում է՝ առաջ է գնում, ով հարմարվում է՝ մնում է։ Ով չի ենթարկվում՝ դառնում է «խնդիր», «ծայրահեղական», «անհարմար», «թշնամի», իսկ հետո՝ կալանավորվում։

Մենք էլ ենք խաղում հենց այդ իր կանոններով։ Մենք գիտենք, որ դրանք իր կանոններն են, բայց շարունակում ենք մասնակցել։ Գիտենք, որ կանոններն անարդար են, բայց սովորում ենք շրջանցել, հարմարվել, լռել։ Գիտենք, որ լռությունը դավաճանություն է, բայց ընտրում ենք այն, որովհետև «այդպես անվտանգ է»։ Որովհետև «մենք ոչինչ չենք փոխի»։ Որովհետև «մեզնից ոչինչ կախված չէ»։

Եվ ամեն անգամ ինքներս մեզ արդարացնում ենք նույն կեղծ նախադասությամբ՝ իբր մենք նրա խաղը չենք խաղում։ Բայց դա սուտ է։ Որովհետև եթե դու ապրում ես, եթե շարունակում ես քայլել գլուխդ կախ, առանց ձայն հանելու՝ դու արդեն խաղի մասնակից ես։ Քո լռությունն արդեն գործողություն է, չեզոքությունը՝ կողմնորոշում։

Եվ մի օր գալիս է ամենածանր պահը։ Այն օրը, երբ հայելու մեջ նայելով այլևս չես տեսնի նրան, այլ տեսնում ես լուռ համաձայնվողին, հարմարվածին; Բայց հարցը վաղուց արդեն նա չէ։ Հարցն այն է, թե մենք ո՞վ ենք դարձել։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ