ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ծայրաստիճան վատ է մարդկանց սոցիալական վիճակը․ դու բառաբան չալե ու տժժա»

«Ծայրաստիճան վատ է մարդկանց սոցիալական վիճակը․ դու բառաբան չալե ու տժժա»
30.12.2025 | 12:00

Բառաբան խփող, քեֆերից դուրս չեկող Նապոլեոն Յեթում Ա-ի խունտան, նոր թեզ է տարածում, թե ֆոլգա, կոնյակ և սև իկռա ենք ծախելու Ադրբեջանին։

Տո լավ է Պապոյան Գևորգ։ Ինչքան Կապսի ջրամբարը սարքեցիք, Ամուլսարից արդեն յանի ոսկի եք հանում, Ծավի սելիտրայով աճեցրած կԱրտոլն էլ Դուբայում եք վաճառում, այնքան էլ Ադրբեջանից բենզին առնելով Հայաստանի քաղաքացուն էժան նոր մահի ձև եք առաջարկում։

ՈՒրիշ ոչինչ ․․․ կուտ տվեք, դա է ձերը, ստել, ստերով մարդկանց ուղեղները սնել։

Հա, ու Երևանի մի ահռելի հատված մեկուկես օր է հոսանք չունի -9 աստիճան ցրտի պայմաններում։

Սառցակալած փողոցներին էլ մթերքի վաճառքն առնվազն տեսանելի է դարձնում, որ մարդիկ փող չունեն առևտուր անելու։

Իսկ Նոր Տարվա քեֆ՝ ՔՊ-ն, ՔՊ-ի վրա աշխատողները, մի քանի ԲԿ-ի աշխատակիցներ են միայն «կոՌպոՌաԾիվ»-ի տեսքով անում։

Առնվազն ձեր Ֆրինյուզի լուրերը նայեք ու կհասկանաք, որ ծայրաստիճան վատ է մարդկանց սոցիալական վիճակը։

ԳեՌագույն հողատու, դու բառաբան չալե ու տժժա նավակճոճող, դդում գժերիդ հետ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3871

Մեկնաբանություններ