ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շահերի փոխանակում՝ թույլերի կորուստների հաշվին

Շահերի փոխանակում՝ թույլերի կորուստների հաշվին
05.01.2026 | 18:12

Ներկայում ԱՄՆ-ի կողմից կատարվող որևէ նշանակալից ընթացիկ քայլ պետք է դիտել որպես նրա ազգային անվտանգության՝ անցնող դեկտեմբերին հրապարակված ստրատեգիայի իրականացում։

Այս տեսանկյունից պետք է դիտել նաև Վենեսուելայի հետ կապված իրադարձությունները, որոնք տարածաշրջանային բնույթ են կրում, ի տարբերություն ուկրաինական հարցի կամ էլ Թայվանի հետ կապված պրոբլեմի, որոնք շատ ավելի մասշտաբային են։

Հետաքրքրական են նաև Թրամփի տարբեր մոտեցումները այդ հարցերին, որոնք մի դեպքում վճռական գործողությամբ, այլ դեպքերում էլ զգուշությամբ, այն էլ լրիվ համապատասխանության մեջ ազգային անվտանգության ստրատեգիայի դրույթների հետ, ԱՄՆ-ին տանում են առավելագույն շահ ստանալու ուղղությամբ։

Այս մոտեցումները, արդեն ոչ միաբևեռ աշխարհում ու նոր պայմաններում, ԱՄՆ-ին տանում են դեպի նոր տեսակի միջազգային հարաբերություններ, որոնց պայմաններում անվտանգություն և շահ հասկացություններին կտրվի գլխավորապես տարածաշրջանային տեսակի բլոկային բնույթ։

Այս իմաստով, Վենեսուելայի հետ կապված իրադարձությունների հապշտապ մեկնաբանումները, որպես Պուտինի և Սիի միարժեք պարտություն, կարող են լինել շատ մակերեսային։

Այս առումով, նշված իրադարձությունների հնարավոր մեկնաբանում կարող է լինել այն, որ նման ռեգիոնալ քաղաքականություն կարող են ունենալ նաև մյուս հզորները։

Նման դեպքերում, գլոբալ ուժային քաղաքականության տեսանկյունից, լրիվ հնարավոր է նաև ուժեղների կողմից թույլերի կորուստների հաշվին շահ փոխանակելը, որի մասին կա նաև իմ երեկվա գրառման մեջ։

Կոչ մեր ամենագետ վենեսուելագետներին՝ պետք չի ամեն բարդ բան դիտարկել սեփական պարզունակ ցանկությունների ու հնարավորությունների սահմաններում։

Իսկ պարապ մնալու դեպքում էլ կարելի է արևածաղկի սերմեր չրթել, որը և՛ առաղջարար է, և՛ օգնում է շատ ծանր մտքերը ցրելուն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ