Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Այս քայլով Թուրքիան իր ազդեցությունն է՛լ ավելի է ամրապնդում Սիրիայի իշխանության վրա

Այս քայլով Թուրքիան իր ազդեցությունն է՛լ ավելի է ամրապնդում Սիրիայի իշխանության վրա
17.01.2026 | 14:55

Քանի որ մի փոքր խաղաղվեց գերիների թեման, ուզում եմ մի կարևոր նկատառման անդրադառնալ, որին այդպես էլ մեր փորձագիտական և վերլուծական դաշտում չհանդիպեցի։

Հենց այն օրը, երբ Բաքվի գերությունից մեր տղերքը վերադարձան, Երևանից Սիրիա փոխանցվեց մեր երկրում ցմահ դատապարտված երկու սիրիացի ահաբեկիչ, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմում կռվում էին մեր դեմ Ադրբեջանի կողմից։

Թվում է, թե այս գործարքի շահառուները Հայաստանը, Ադրբեջանը և Սիրիայի կառավաություններն են, բայց անտեսվում է Թուրքիան։

Հատկանշական է, որ մենք Սիրիայի քաղաքացիներին Սիրիայի դեսպանատան միջոցով չենք փոխանցել Սիրիային, այլ՝ Թուրքիայի միջոցով։ Անգամ այս գործարքում, որտեղ, կարծես թե, Թուրքիային վերաբերող հարց չկար, Թուրքիան իրեն առաջ նետեց ու շահած դուրս եկավ։

Այս քայլով Թուրքիան Սիրիայի իշխանությանը ևս մեկ անգամ ասում է, որ տարածաշրջանում ինքը կարող ուժ է, որ Սիրիայի իշխանությունը կարող է հույսը դնել Թուրքիայի վրա։ Այսպիսով, Թուրքիան իր ազդեցությունն է՛լ ավելի է ամրապնդում Սիրիայի իշխանության վրա, ավելի է կախվածության մեջ գցում իրենից։ Այս ամենը Թուրքիան չի անում կարճաժամկետ կտրվածքով, այլ ունի երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որի անունն է առնվազն Օսմանյան կայսրության սահմաններով Թուրքիա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ