Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչպես հաղթել

Ինչպես հաղթել
24.02.2026 | 21:59
Փետրվարի 25
ՈՒրախությունը լավագույն դեղամիջոցն է` աշխարհային ամեն տեսակի կարիքների, հոգեբուժությունը` բոլոր ցավերի: Չկա մի այնպիսի բան, որ ուրախությունը և սերը չկարողանան անել:
Ձեր չափանիշները շատ բարձր տեղում նշանակեք: Նպատակ ունեցեք աշխարհը գրավել. աշխարհը` և ամեն ինչ, որ կա ձեր շուրջը: Պարզապես ասեք. «Հիսուս կհաղթի», «Հիսուս կփրկի»:
Այսպես ասեք տարակույսի դեպքում, մեղքի, ամեն մի չարիքի, ամեն տեսակ վախի դեպքում:
Ոչ մի չարիք չի կարող դիմանալ այս խոսքի ուժին, որովհետև չկա «ՈՒրիշ անուն երկնքի տակ, որ տրված լինի մարդուն, որով մարդիկ կարողանան փրկվել»: Կարիքի կամ պակասության, ամեն մի մտահոգության դեպքում ասեք. «Հիսուս կփրկի չքավորությունից»:
Ամեն տեսակ վախի դեպքում ասեք. «Հիսուս կփրկի վախից»:
Արեք ամեն տեսակ կարիքի դեպքում, և նրանք շուտով աներևույթ կլինեն, ինչպես գիշերվա խավարը, երբ ծագում է արեգակը:
Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ