Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.04.2026 | 22:00

Տե՛ր Աստված, Տուր ինձ ուժ՝ հրաժարվելու ավելորդից, իմաստություն՝ ճանաչելու ճշմարիտը, և խաղաղություն՝ գոհանալու այն ամենով, ինչ Դու ես տալիս։

Թող իմ միտքը հանգչի Քեզանում, թող իմ սիրտը ամրանա Քո սիրով, թող իմ կամքը միավորվի Քո կամքին։

Եթե այսօր հանդիպեմ դժվարության, թող հիշեմ, որ Դու ինձ հետ ես։ Եթե ուրախություն լինի, թող չմոռանամ, որ Դու ես դրա աղբյուրը։ Քեզ փառք և գոհություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Դիտվել է՝ 3628

Մեկնաբանություններ